ԱՄՆ պաշտպանության նախարարը կայցելի Իսրայել
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը ուրբաթ՝ հոկտեմբերի 13-ին, կայցելի Իսրայել։ Այցի շրջանակներում ԱՄՆ պաշտպանության նախարարը կհանդիպի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել են ԱՄՆ ռազմական գերատեսչությունից։
«Նախարար Օսթինը նախատեսում է վաղն այցելել Իսրայել: Սպասվում է, որ նա կհանդիպի վարչապետ Նեթանյահուի և Իսրայելի ՊՆ ղեկավարի հետ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան: