Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահն առաջին անգամ այցելել է Ադրբեջան
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարն առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Էրսին Թաթարի գլխավորած պատվիրակությունը մինչև հոկտեմբերի 16-ը Բաքվում կմասնակցի տարբեր միջոցառումների։