Բրիթնի Սփիրսը պատրաստվում է ամուսնանալ
Բրիթնի Սփիրսը պատրաստվում է ամուսնանալ Դևիդ Լուկադոյի հետ: Այս մասին հայտնում է Paparazzi կայքը:
Փոխանցվում է, որ զույգը պատմել է, որ հարսանեկան տոնակատարությունը կանցկացնեն հաջորդ տարվա սկզբին Հավայան կզղիներում, և ոչ մի լրագրող հրավիրված չի լինի, որպեսզի լուսաբանեն արարողությունը:
Նշենք, որ սա կլինի Բրիթնի Սփիրսի երրորդ ամուսնությունը: Երկրորդ ամուսնությունից նա ունի երկու զավակ: