Լաուտարո Մարտինեսը դարձել է Ա Սերիայի երկրորդ խաղացողը, որի արժեքը հասել է 100 միլիոն եվրոյի
Transfermarkt-ը թարմացրել է իտալական Ա Սերիայի շուկայական ցուցանիշները։
«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը դարձել է Իտալիայի առաջնության երկրորդ խաղացողը, որի արժեքը հասել է 100 միլիոն եվրոյի։
«Մրցաշրջանի առաջին տասը հանդիպումներում Մարտինեսը խփել է 11 գոլ, որից 10-ը միայն առաջնությունում, և երկու գոլային փոխանցում է կատարել»,- գրում է կայքը։
Ա Սերիայում միայն մեկ խաղացող է ավելի թանկ գնահատվում, քան Մարտինեսը՝ «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը: Նա գնահատվում է 120 մլն եվրո, փոխանցում է ArmSport-ը։