Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը հասել է աննախադեպ մակարդակի. Զախարովա
Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը հասել է աննախադեպ մակարդակի, նման բացահայտ քաղաքական երկխոսություն երկկողմ հարաբերությունների պատմության մեջ դեռ չի եղել՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռուսաստան-Թուրքիա. մեդիայի դերը համագործակցության ամրապնդման գործում» թեմայով կլոր սեղանի ժամանակ:
«Ռուսաստանի և Թուրքիայի դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունների հիմքում մի քանի առանցքային բան կա։ Նախ՝ դա բարձր մակարդակի անկեղծ քաղաքական երկխոսությունն է, ընդ որում՝ աննախադեպ։ Կարելի է ասել, որ մեր երկկողմ հարաբերությունների պատմության մեջ այդպիսի անկեղծ, հագեցած, արդյունավետ փոխգործակցություն երբևէ չի էլ եղել»,- ասել է դիվանագետը։
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների հիմքում ընկած են նաև փոխշահավետ տնտեսական համագործակցությունը և մշակութային-հումանիտար շփումները: