Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին
Արաբական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների թռիչքավայրէջքային գոտիներին։
Նախնական տվյալներով՝ երկու օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է։ Դամասկոսի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործում է հակաօդային պաշտպանությունը։
Սիրիայի հեռուստատեսությունն իր հերթին հաստատել է օդանավակայաններին հարվածներ հասցնելու փաստը: