Չարենցագետը՝ պոետի էրոտիկ ստեղծագործությունների մասին
Ստալինն այն ժամանակ կարդացել է մեծ պոետի այս գիրքը՝ ասելով. «Որպես գեղարվեստական գործ վատ չի մտածված, սակայն Չարենցը թող զերծ մնա այն տպագրելուց: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց չարենցագետ, գրականագետ Դավիթ Գասպարյանը: Բանախոսն ասուլիսի ժամանակ անդրաձարձավ Չարենցի վերջին տարիների հարուստ վաստակի ցաքուցրիվ էջերը միատեղող, «Գիրք մնացորդաց» անտիպ ժառանգության ճակատագրին: Նրա խոսքով' գրքում կան նաև էրոտիկ բնույթի բանաստեղծություններ, ինչը շատ օրինաչափ է: Չարենցը՝ ողջ-առողջ տղամարդ, սերը ներկայացնում է բաց տեսարաններով, և դա նորմալ է:
Դավիթ Գասպարյանի խոսքով' այդ գիրքը նվիրված է Չարենցի ծննդյան 115-ամյակին և հրատարակվել է պետական պատվերով՝ ընդամենը հինգ հարյուր օրինակով: Հիմա պետք է ամեն բան անել, որ կազմակերպվի գրքի հանրամատչելի հրատարակություն կազմակերպելու համար, ինչը կանխվեց Եղիշե Չարենցի դստեր՝ Անահիտ Չարենցի դժգոհությունների պատճառով:
Պոետին չպետք է դիտարկել որպես ռետուշ արված կերպար, այլ կերպ ասած՝ նրան պետք է նայել, ինչպես կնայես սրբապատկերի ետևի մասը: