Հաշմանդամություն ունեցող կանայք շատ ավելի խոցելի են զինված հակամարտությունների ժամանակ. Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ-ում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ԱԼԴԵ քաղաքական խմբի անունից ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հոկտեմբերի 11-ի նիստում:
«Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ հաշմանդամություն ունեցող կանայք շատ ավելի խոցելի են զինված հակամարտությունների ժամանակ՝ թաքստոցների հարմարավետության բացակայության պարագայում: 21-րդ դարում մենք դեռ պետք է խոսենք այս մասին, երբ Ուկրաինայում կանայք պետք է թաքնվեն, կամ կանայք ստիպողաբար լքեն իրենց տները, ինչպես նախորդ ամիս Լեռնային Ղարաբաղից»,- ասել է Ղազարյանը: