ԼՂ-ից տեղահանվածներին տարբեր ծրագրերով հատկացվել է շուրջ 100 միլիոն դոլար. Փաշինյան
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին եւ եղբայրներին աջակցելու համար այս պահի դրությամբ կառավարությունը տարբեր ծրագրերով հատկացրել է շուրջ 100 միլիոն դոլար:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ գումարների մի մասն արդեն իսկ հասել է հասցեատերերին, մյուս մասը կհասնի առաջիկա ամիսներին, տարբեր ծրագրերի շրջանակներում»,- գրել է նա: