Բրիթնի Սփիրսը դատարանի առաջ կկանգնի
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը տուգանվել է Կալիֆորնիայի մայրուղու պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Դատական փաստաթղթերի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 10-ին՝ նրա նախկին ամուսնու՝ Սեմ Ասղարիի ամուսնալուծությունից ընդամենը մեկ ամիս անց։
Հայտնի չէ, թե ինչու են իրավապահները կանգնեցրել աստղի մեքենան, սակայն ստուգման ժամանակ պարզվել է, որ արտիստը չունի վարորդական իրավունք կամ ապահովագրություն։ Ուստի 41-ամյա երգչուհուն տուգանել են 1140 դոլարի չափով, որը նա պետք է վճարի մինչև 2023 թվականի հոկտեմբերի 24-ը, նա նաև պետք է ներկայանա դատարան։ Այնտեղ Բրիթնին պետք է վավեր վարորդական իրավունքի վկայական և ապահովագրության ապացույց ներկայացնի:
Այնուամենայնիվ, դատավարության ամսաթիվը համընկնում է նրա «Կինը իմ մեջ» հուշերի թողարկման ամսաթվի հետ: Այնպես որ, հավանական է, որ նիստերի դահլիճում հանդես կգա ոչ թե ինքը՝ Սփիրսը, այլ նրա պաշտպանը, քանի որ նիստին նրանից ֆիզիկական ներկայություն չի պահանջվում։
Հավելենք, որ երգչուհուն առաջին անգամը չէ, որ տուգանում են, փոխանցում է Showbiz-ը։