Լեգենդար Նիկիտա Սիմոնյանը 97 տարեկան է
Այսօր հայկական ֆուտբոլի լեգենդ, «Արարատ 73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է ծննդյան 97-ամյակը։
Նա ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 12-ին, ԽՍՀՄ-ի Հյուսիսկովկասյան շրջանի, Արմավիր քաղաքում։ Խորհրդային ֆուտբոլիստ, մարզիչ, այժմ զբաղեցնում է ՌԴ ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիկ (1954). Ռուսաստանի ԽՍՖՀ վաստակավոր մարզիչ (1968). ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1970). «Հայրենիքի հանդեպ ծառայությունների շքանշանի» դափնեկիր, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2011 թվականին Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով։
«Սպարտակ»-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու` խփած 160 գնդակով, միաժամանակ նա գլխավորում է արդյունավետությամբ ազգային առաջնություններում լավագույն ցուցանիշը` 133 գնդակ։