Երևանում առնվազն 4 մանկապարտեզ բացեք, այս պահին արցախցիների ամենատարածված կարիքն է. Խանումյան
ԼՂ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում արցախցիների խնդիրներով զբաղվող նախաձեռնություններին մի առաջարկ է արել։
«Քանի որ Երևանի մանկապարտեզները գերհագեցած են և պահանջարկն էլ մեծ է, միավորեք ջանքերը և Երևանում առնվազն 4 մանկապարտեզ բացեք մեծամասամբ արցախցի երեխաների համար։ Լուծեք շենքի վարձակալության, դայակների և այլ աշխատողների աշխատավարձերի հարց, ցածր վճարով երեխաներ ընդունեք այդ մանկապարտեզներ։ Ինչքան հասկանում եմ` այս պահին եղած ամենատարածված կարիքն է», - գրել է նա։