«Ժողովուրդ». Ինչ խոստումներ է տալիս կառավարությունը. բյուջեն պատրաստ է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագիծն արդեն խորհրդարանում է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում խորհրդարանում կսկսվեն բյուջեի նախագծի շուրջ քննարկումները, երբ խորհրդարան կգան կառավարության բոլոր անդամները։
Մինչ այս տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այս անգամ եւս որոշել է որպես նշաձող սահմանել 7 տոկոս տնտեսական աճը։
Ամեն դեպքում, այդպես է ամրագրված Նիկոլ Փաշինյանի ուղերձում։ Նաեւ նրա ուղերձում ընդգծվում է, որ մեծ թվով սպառնալիքներ եւ խնդիրներ կան, որոնք պետք է հաղթահարել։ Հավելենք, որ նախնական նախագծում կար հատկացում նաեւ Արցախին 144 մլրդ դրամի չափով»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: