Գևորգ Պապոյանը Միխաել Գրոսե-Բրյոմերին է ներկայացրել ԼՂ հայերի բռնի տեղահանության հարցը, քննարկվել է Գերմանիայի հնարավոր աջակցությունը
Շարունակվում է հայ-գերմանական քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացման նպատակով /ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանըի գլխավորած ԱԺ պատվիրակության այցը Գերմանիա: Ֆեյսբուքյան իր էջում Պապոյանը հայտնել է, որ այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միխաել Գրոսե-Բրյոմերի հետ։
«Հանդիպման ընթացքում քննարկեցինք վերականգնվող էներգետիկայի, պղնձի հանքաքարի վերամշակման, միկրոչիպերի դիզայնի և այլ ոլորտներում Հայաստանի ներդրումային միջավայրը և գերմանական կողմի ներդրումային հետաքրքրությունները։ Պարոն Գրոսե-Բրյոմերին ներկայացրեցի նաև Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանության և Հայաստանում նրանց սոցիալական և տնտեսական ներգրավման հարցերը և այդ համատեքստում անդրադարձանք Գերմանիայի հնարավոր աջակցությունը»,- գրել է նա։