Շնաձուկը պատառոտել է ձեռներեցին հարսանիքի հյուրերի աչքի առաջ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում շնաձուկը կտոր-կտոր է արել Eniac Labs բիզնես ինկուբատորի ղեկավարին, ով եկել էր ընկերոջ հարսանիքին։ Այս մասին հայտնում է San Francisco Chronicle-ը։
Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 52-ամյա գործարար Ֆելիքս Լուին հարսանիքի այլ հյուրերի հետ լողում էր օվկիանոսում: Հանկարծ հավաքվածների աչքի առաջ նա անհետացել է ջրի տակ։ Ինչպես հայտնում է The US Sun-ը, շնաձուկը բռնել է նրա պարանոցից։
ԱՄՆ առափնյա պահպանության աշխատակիցների որոնողական աշխատանքները տեւել են 22 ժամ եւ անհաջող են անցել։
Կալիֆորնիայի ափերի մոտ շնաձկները հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա: 1950 թվականից ի վեր դա տեղի է ունեցել ընդամենը 210 անգամ, իսկ 195 դեպքում հարձակման ենթարկվածները ողջ են մնացել, փոխանցում է Shantnews-ը։