Երազում եմ Ատլետիկոյի հետ տիտղոս նվաճել․ Մորատա
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան հայտնել է, որ ամռանը երկու անգամ երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։
«Այս ամառ ես երկու անգամ երկարաձգեցի պայմանագիրս «Ատլետիկոյի» հետ։ Ես մոտ էի հեռանալուն, բայց հետո խոսեցի Սիմեոնեի հետ և հասկացա, որ դա անհնար է։ Ես երազում եմ «Ատլետիկոյի» հետ տիտղոս նվաճելու համար. Դա անհավանական զգացողություն կլիներ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
2023/24 մրցաշրջանում հարձակվողը «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 8 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 7 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը, փոխանցում է Armsport-ը։