Haberturk. Էրդողանը բանակցում է ՀԱՄԱՍ-ի հետ պատանդներին ազատ արձակելու համար
Թուրքիան բանակցում է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ պատանդների ազատ արձակման շուրջ, հայտնում է Haberturk-ը։
Հաղորդվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգադրել է պատանդների հարցով բանակցային գործընթաց սկսել։
Թեև ճշգրիտ թիվն անհայտ է, սակայն, որոշ գնահատականներով, ՀԱՄԱՍ-ը Իսրայելից առևանգել է առնվազն 150 մարդու: Տեղեկություններ չկան այն մասին, թե նրանցից քանիսն են խաղաղ բնակիչներ, քանիսը` զինվոր, գրում է թուրքական լրատվամիջոցը։