Թուրքիան ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններ է վարում պատանդներին ազատ արձակելու շուրջ․ ԶԼՄ-ներ
Թուրքիան ՀԱՄԱՍ-ի հետ բանակցում է պահվող անձանց ազատ արձակման շուրջ, չորեքշաբթի հայտնել է Habertürk հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Այն ժամանակ, երբ Իսրայելի և ՀԱՄԱՍ - ի միջև լարվածությունը ժամ առ ժամ աճում է, հայտնի է դարձել, որ Թուրքիան ՀԱՄԱՍ-ի հետ բանակցում է պատանդների հարցով», - պնդում Է հեռուստաալիքը:
Ըստ այդ տվյալների՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ավելի վաղ հայտարարել էր տարածաշրջանում լարվածության հետագա էսկալացիա թույլ չտալու անհրաժեշտության մասին, հանձնարարել է նաև բանակցային գործընթաց անցկացնել տվյալ խնդրի շուրջ: