Մարզվում եմ ամեն օր, որպեսզի շուտ վերդառնամ․ Նադալ
«Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն անձամբ պատասխանել է Australian Open-ի տնօրեն Քրեյգ Թայլիի խոսքերին, ով նախկինում կիսել է իր վստահությունը, որ իսպանացին կխաղա Ավստրալիայի բաց առաջնությունում։
«Ես բարձր եմ գնահատում Ավստրալիայի բաց առաջնության կողմից ինձ տրված վստահությունը։ Ես ամեն օր մարզվում եմ և քրտնաջան աշխատում, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնամ»,- գրել է Նադալն իր սոցիալական ցանցերում։
Ավելի վաղ Թայլին հայտնել, որ Ռաֆայել Նադալը կմասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը։
Իսպանացի թենիսիստը վերջին անգամ կորտ է դուրս եկել այս տարեսկզբին կայացած Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ։