Ֆինլանդիայի ոստիկանությունը հետաքննում է Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև գազատարի վնասման գործը
Ֆինլանդիայի ոստիկանությունը չորեքշաբթի հայտնել է, որ քրեական հետաքննություն է սկսել Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև ստորջրյա գազատարի հնարավոր սաբոտաժի առնչությամբ, որը հանգստյան օրերին փակվել էր արտահոսքի պատճառով, հաղորդում է Associated Press-ը:
Ֆինլանդիայի Հետաքննությունների ազգային բյուրոն (NBI) հայտնել է, որ սկսել է ապացույցներ հավաքել Ֆինլանդիայի տնտեսական գոտում գտնվող Balticconector խողովակաշարում կիրակի տեղի ունեցած արտահոսքի տեղամասում: Վնասվել է նաև հեռահաղորդակցության մալուխը։
Հետաքննության նպատակն է պարզել, թե արդյոք Balticconector խողովակաշարը դիտավորյալ է վնասվել, թե պատահաբար: Ֆինլանդիայի իշխանություններն արդեն բացառել են գործառնական խափանումը՝ նշելով, որ վնասը պատճառվել է «արտաքին գործունեության» հետևանքով։
Նշելով, որ վերլուծությունը դեռևս նախնական փուլում է, NBI-ն ընդգծել է, որ «հետքեր են հայտնաբերվել ծովի հատակին» արտահոսքի վայրի մոտ՝ առանց մանրամասներ հայտնելու։