ՄԱԿ. Իսրայելի հարվածները Գազայում ջրամատակարարումից զրկել են ավելի քան 1 միլիոն մարդու
Իսրայելի օդային հարվածները վնասել են յոթ օբյեկտներ, որոնք ջրով և սանիտարական պայմաններով ապահովում էին ավելի քան 1 միլիոն 100 հազար մարդու: Այս մասին ասված է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի հայտարարության մեջ։
Որոշ շրջաններում կոյուղաջրերն ու կոշտ թափոնները այժմ կուտակվում են փողոցներում՝ վտանգելով մարդկանց առողջությանը:
Իսրայելից Գազա ջրի մատակարարման ընդհատման պատճառով խմելու ջրի խիստ պակաս է զգացվում, ինչից տուժել է ավելի քան 650 հազար մարդ։
Գազայի հատվածում տեղահանվածների թիվն այժմ գերազանցել է 263 հազարը՝ 40 տոկոսով ավելի, քան երեկ: Ավելի քան 175 հազար տեղահանված մարդիկ ապաստան են գտել ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) դպրոցներում:
Հաղորդագրության համաձայն՝ Գազայում ավերվել է ավելի քան 1000 բնակարան, մոտ 560-ը լրջորեն վնասվել են և դարձել անբնակելի։ Եվս 12630 մարդ ավելի քիչ վնաս է կրել։
Գազայի բոլոր 13 հիվանդանոցներն ու առողջապահական այլ հաստատությունները միայն մասամբ են գործում սննդի պակասի և վառելիքի սղության պատճառով: Բեյթ Հանունի հիվանդանոցը նույնպես անհասանելի է շրջակա տարածքներին ու ճանապարհներին հասցված վնասի պատճառով: