Պեսկով․ Զելենսկին սկսում է ձանձրացնել բոլորին ԱՄՆ-ում և Եվրոպայում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այժմ բավականին ծանր վիճակում է, նա սկսում է ձանձրացնել բոլորին ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ընթացքում, որի հեռարձակման մի հատված հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը իր Telegram ալիքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մարդիկ սկսում են մտածել՝ ինչի՞ վրա է այս մարդը ծախսում մեր փողերը»,- ավելացրել է Պեսկովը։