Բորն. Գազայի հատվածում պատանդների թվում մի քանի ֆրանսիացի երեխաներ կան
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը չորեքշաբթի հայտարարել է, որ շաբաթ օրը Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո մի քանի ֆրանսիացի երեխաներ անհետ կորել են և, հավանաբար, Գազայում պահվող պատանդների թվում են, տեղեկացնում է Reuters-ը։
Բորնը հայտնել է, որ այժմ հաստատվել է, որ Ֆրանսիայի 10 քաղաքացի է զոհվել հարձակումների ժամանակ, իսկ 18 մարդ, այդ թվում՝ երեխա, դեռևս անհետ կորած են համարվում:
Շաբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո Գազայում պահվող պատանդների ընդհանուր թիվը մնում է անհայտ: