Նաթանյահուն զանգահարել է Բայդենին և շնորհակալություն հայտնել Իսրայելին ցուցաբերած հստակ աջակցության համար
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հեռախոսով խոսել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ շնորհակալություն հայտնելով նրան ելույթի համար, որում մեկ օր առաջ նա միանշանակ աջակցել է երկրին ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում, գրում է Times of Israel-ը։
Սա Բայդենի և Նաթանյահուի չորրորդ հեռախոսազրույցն է։
Այս զանգի վերաբերյալ Սպիտակ տան կողմից հայտարարություն դեռ չկա։