Թուրքիայի մեջլիսում Իսրայելին ահաբեկչական պետություն են անվանել եւ առաջարկել խզել հարաբերությունները
Թուրքիայի խորհրդարանում Huda partisi կուսակցության քարտուղար, Այնթափից ընտրված պատգամավոր Շեհզադե Դեմիրը Իսրայելի նկատմամբ խիստ քննադատությամբ է հանդես եկել։
Թուրքական ILKA–ի փոխանցմամբ՝ Շեհզադե Դեմիրը խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, թե Իսրայելը բռնազավթիչ է եւ ահաբեկչական պետություն։ Նա Թուրքիայի իշխանություններին առաջարկել է խզել հարաբերությունները Իսրայելի հետ։ Նա իր խոսքում ողջունել է պաղեստինցիների վերջին գործողությունները։