Արցախից բռնի տեղահանված 12 169 երեխա ընդգրկված է Հայաստանի կրթական հաստատություններում
ԼՂ-ից բռնի տեղահանված 12 167 երեխա ընդգրկված է ՀՀ կրթական հաստատություններում: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Ըստ մարզերի՝ բաշխվածությունն ունի հետևյալ պատկերը. Սյունիքում՝ 504, Վայոց ձորում՝ 243, Գեղարքունիքում՝ 586, Արարատում՝ 1710, Կոտայքում՝ 2124, Արագածոտնում՝ 564, Արմավիրում՝ 1045, Շիրակում՝ 486, Լոռիում՝ 702, Տավուշում՝ 364, Երևանում՝ 3839:
Նա նաեւ նշեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 30 հազար անչափահաս արդեն իսկ հաշվառված է համակարգում՝ 100 հազարական դրամներն ստանալու համար, նրանցից 21690-ի դիմումներն արդեն իսկ մուտքագրված են, և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից այժմ դրանք մշակման փուլում են, և առաջիկա օրերի ընթացքում նրանք կտեղեկացվեն՝ արդյոք ներկայացված դիմումները բավարարվե՞լ են: