Իսրայելը օկուպացրել է սկզբնական պաղեստինյան հողերի մի մասը, այդ թվում՝ ռազմական ուժի օգնությամբ. Պուտին
Իսրայելը օկուպացրել է սկզբնական պաղեստինյան հողերի մի մասը, այդ թվում՝ ռազմական ուժի միջոցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը քաջ հայտնի է։ «Մենք կողմ ենք ՄԱԿ-ի որոշումների կատարմանը և պաղեստինյան պետության ստեղծմանը»,- ասել է նա՝ նշելով, որ և՛ ԱՄՆ-ում, և՛ Իսրայելում շատ են պաղեստինյան պետության ստեղծման կողմնակիցները, սակայն ուժային լուծումը պաշտպանողները առավելություն են ձեռք բերում: