Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումն անվանել է «պատերազմի սառնարյուն ակտ»
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումն անվանել է «պատերազմի սառնարյուն ակտ»։ Ելույթ ունենալով եվրահանձնակատարների նիստում՝ նա աջակցություն է հայտնել պաղեստինյան նախագծերին ԵՄ բազմամիլիոնանոց ֆինանսական աջակցությունը վերանայելուն։ «Մենք պետք է սահմանենք այս սարսափը»,- ասել է նա։ «Եվ դա կարող է միայն մեկ պատասխան ունենալ։ Եվրոպան աջակցում է Իսրայելին։ Եվ մենք լիովին աջակցում ենք Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին»։
ԵՄ հումանիտար օգնությունը պաղեստինցի ժողովրդին կասկածի չի ենթարկվում, բայց միությունը պետք է վերանայի իր ֆինանսական աջակցությունը։ «Կարեւոր է, որպեսզի մենք վերանայենք մեր ֆինանսական օգնությունը Պաղեստինին։ ԵՄ ֆինանսավորումը երբեք չի ուղղվել ՀԱՄԱՍ-ին կամ որեւէ այլ ահաբեկչական կազմակերպության։ Ուստի մենք այժմ նորից կվերանայենք ամբողջ պորտֆելը՝ իրավիճակի զարգացման ֆոինի»,- նշել է նա։