Լուի Բոնոն Երևանից և Բաքվից հետո կայցելի Փարիզ և Բրյուսել
ԱՄՆ-ի Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն ներկայումս գտնվում է տարածաշրջանում՝ քննարկելու ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղ գործընթացին, ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
«Այս շրջագայությունների ընթացքում Բոնոն հանդիպում է հիմնական շահագրգիռ կողմերի հետ: Բոնոն երկուշաբթի Բաքվում էր, այնուհետ կայցելի Երևան, իսկ ԱՄՆ վերադառնալու ճանապարհին կանգ կառնի Փարիզում և Բրյուսելում»,- ընդգծել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ներկայացուցիչը՝ հավելելով, որ սա Բոնոյի երկրորդ այցն է տարածաշրջանը վերջին մեկ ամսվա ընթացքում։
Նշենք, որ Երեւան կատարած այցի ընթացքում Բոնոն հանդիպել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։