Էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազա «լիովին կդադարեցվի մի քանի ժամվա ընթացքում»
Էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազա «լիովին կդադարեցվի մի քանի ժամվա ընթացքում», ինչը կսահմանափակի հիմնական ծառայությունների մատուցման հնարավորությունը, հայտարարել է Պաղեստինի կառավարությունը, հայտնում է CNN-ը։
Իսրայելական ուժերը ավիահարվածներ են հասցնում Գազայի հատվածին շաբաթ օրվանից, նրանք խոցել են հարյուրավոր թիրախներ՝ ավերակների վերածելով թաղամասերը ՀԱՄԱՍ-ի աննախադեպ հարձակումից հետո։
«Գազայի հատվածում բոլոր հիմնական մատակարարումները կախված են էլեկտրականությունից, եւ նրանց աշխատանքի մասնակի ապահովումը գեներատորների օգնությամբ անհնար կլինի վառելիքի մատակարարման անհնարինության պատճառով»,- նշվել է հայտարարությունում։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հրամայել էր սկսել Գազայի «լիակատար շրջափակումը։
Գազան Երկիր մոլորակի ամենախիտ բնակեցված վայրերից է, որտեղ 140 քառակուսի մղոն մակերեսի վրա ապրում է մոտ 2 մլն մարդ։
Միավորված Ազգերի Կազմակերպության Օգնության եւ աշխատանքի կազմակերպման գործակալությունը երկուշաբթի ուշ երեկոյան տեղեկացրել է, որ ստիպված է եղել փակել պարենի բաշխման իր 14 կենտրոնները Գազայի հատվածում. կես միլիոն մարդ զրկվել է կենսականորեն կարեւոր մթերքներից։
Երկրի բանկչության կեսից ավելին ապրում է աղքատության մեջ եւ պարենի անբավարարություն է զգում, բնակչության մոտ 80 տոկոսը օգտվում է հումանիտար օգնությունից։