ՀԱՄԱՍ-ը պատասխանել է Բայդենին
ՀԱՄԱՍ-ը հերքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը` այն անվանելով հրահրում, որը «նպատակ ունի սրելու լարվածությունը և ուղղված է Պաղեստինի ժողովրդի դեմ»,- հաղորդում է BBC-ն։
Հայտարարության մեջ ասվում է, որ ՀԱՄԱՍ-ի գործողությունը մեկնարկել է պաղեստինցի ժողովրդին և իսրայելական բանտերում գտնվող բանտարկյալներին պաշտպանելու, Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթը պաշտպանելու և Իսրայելի ագրեսիային, շրջափակմանն ու օկուպացիային վերջ տալու համար:
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները մեղադրել են ԱՄՆ-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում երկակի ստանդարտների քաղաքականության մեջ և կոչ են արել Սպիտակ տանը վերանայել իր դիրքորոշումը։
Հիշեցնենք, որ Բայդենը ժամեր առաջ ունեցած հատուկ ելույթում աջակցություն է հայտնել Իսրայելին և ասել, որ ՀԱՄԱՍ-ի զինյալները ոչ թե պաշտպանում են պաղեստինցիներին, այլ օգտագործում են նրանց որպես կենդանի վահան:
Աղբյուրը