Ռուսաստանում երկրաշարժ է գրանցվել
Բուրյաթիայի հյուսիսում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Նախնական տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Նովի Ուոյան գյուղում․ հայտնում է ՌԴ ԱԻՆ մարզային գլխավոր վարչությունը։
«Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության դաշնային հետազոտական կենտրոնի Բայկալի մասնաճյուղի սեյսմիկ կայանի տվյալներով՝ ժամը 11:27-ին (Մոսկվայի ժամանակով 06:27-ին) 3,9 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել: Էպիկենտրոնը գտնվել է Նովի Ուոյան գյուղից 16 կմ հյուսիս-արևմուտք»,- պարզաբանել է վարչությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումներ զգացվել են գյուղում։ Վարչակազմը խումբ է կազմում սոցիալապես նշանակալի օբյեկտների ստուգման համար։