«Հրապարակ». Ոչ մնալն է մի բան, ոչ՝ հեռանալը. Փաշինյանի վրեժից են վախենում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության մեջ գտնվողների թվում կան մարդիկ, որոնք շատ լավ գիտեն, թե ինչ ավերածություններ են արել երկրում, եւ որքան մեծ է այս իշխանությունների մեղքը հայ ժողովրդի առաջ, բայց նրանց մի մասը զբաղված է փող աշխատելով` համարելով, որ իր պատասխանատվության չափը փոքր է, եւ ցանկացած պահի կարող է «իջնել ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը», հետո մի որեւէ անկյունում ծվարած ապրել՝ լինի Հայաստանում, թե արտերկրում:
Մյուս մասը հասկանում է, որ կարող է գալ ահեղ դատաստանի օրը, եւ այդ ժամանակ ոչ մեկը չի նայելու, թե ում մեղքի չափն ինչքան է` բոլորով եւ դաժանորեն են պատասխան տալու:
Բայց այս զանգվածն էլ վախենում է ոչ միայն այդ օրվանից, որը դեռ շատ մշուշոտ է, այլեւ Նիկոլ Փաշինյանի վրեժից եւ չի համարձակվում հեռանալ, հրաժարական տալ, դուրս գալ ՔՊ կոչվող նավից:
Նրանք, հատկապես` բարձր պաշտոն զբաղեցնողները, իրար մեջ խոսում են, որ առաջնորդը ոչ մեկին հենց այնպես չի թողնի, որ հեռանան` քրեական եւ այլ հետապնդումներ կհաջորդեն: Թեեւ թիմից բարեհաջող թռածներ էլ կան, որ աշխատած գումարներն են հիմա հանգիստ վայելում, բայց դա 2020-ից առաջ էր` համարյա նախկին կյանքում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: