«Հրապարակ». Ագրարայինում իրենք իրենց ստուգում են
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունն աուդիտ է իրականացնում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: Աուդիտն իրականացնում է «Փըրֆեքթ Աուդիտ» ընկերությունը: Այս գործընթացն ուշագրավ չէր լինի, եթե մեզ հայտնի չդառնար մի կարեւոր հանգամանք:
Ըստ մեր տեղեկությունների՝ Ագրարային համալսարանի ներքին աուդիտոր Արթուր Հարությունյանն աշխատում է նաեւ «Փըրֆեքթ Աուդիտ» ընկերությունում: Նման պայմաններում, հավանաբար, դժվար կլինի պահպանել անկախության, օբյեկտիվության, անկողմնակալության եւ գաղտնիության սկզբունքները:
Հետաքրքիր է՝ հրապարակվելիք աուդիտորական եզրակացությունը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կհամարի՞ արժանահավատ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: