ԱՄՆ ավիակիր հարվածային խումբը ժամանել է Արևելյան Միջերկրական ծով
ԱՄՆ ռազմածովային ուժերի «Ջերալդ Ֆորդ» ավիակիր հարվածային խումբը ժամանել է Արևելյան Միջերկրական ծով՝ զսպելու ցանկացած դերակատարի, որը ձգտում է սաստկացնել կամ ընդլայնել այս պատերազմը: Այս մասին ասվում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ տարածքում գտնվող ուժերը ներառում են ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիր «Ջերալդ Ֆորդ»-ը՝ (CVN 78) իր ութ էսկադրիլիա հարձակողական և աջակցող ինքնաթիռներով, «Տիկոնդերոգա» Normandy դասի կառավարվող հրթիռային հածանավ (CG 60), ինչպես նաև և Arleigh Burke դասի կառավարվող հրթիռային կործանիչներ՝ Thomas Hudner (DDG 116), Ramage (DDG 61), Carney (DDG 64) և Roosevelt (DDG 80):
ԱՄՆ-ի դիրքերն ամրապնդելու ջանքերը շարունակվում են, ներառյալ ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15, F-16 և A-10 կործանիչների արագ տեղակայումը պատերազմի դաշտ՝ տարածաշրջանում գործող կործանիչների էսկադրիլիաների ամրապնդման համար, ասվում է զեկույցում:
«Այս մեծ կարողությունների ուժի ժամանումը տարածաշրջան զսպման ուժեղ ազդանշան է ուղարկում, եթե Իսրայելի նկատմամբ թշնամաբար տրամադրված սուբյեկտը փորձի օգտվել այս իրավիճակից», - ասել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրամանատար, գեներալ Մայքլ Կուրիլլան: