Ֆրանսիան Իսրայել կուղարկի ինքնաթիռ՝ իր քաղաքացիներին տարհանելու համար
Փարիզը մտադիր է ինքնաթիռ ուղարկել Իսրայել՝ Ֆրանսիայի քաղաքացիներին տարհանելու համար, հայտնում է «ТАСС»-ը։
Տեղեկատվության համաձայն՝ հինգշաբթի օրը հատուկ չվերթ կուղարկվի Իսրայել։ Միջազգային լրահոսից ավելի վաղ հայտնի է դարձել, որ մի շարք երկրներ սկսել են իրենց քաղաքացիներին հակամարտության գոտուց տարհանելու պրոցեսը։