«Բարբի»-ի ռեժիսորը խոսել է նոր նախագծի պատճառով իր մղձավանջների մասին
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը խոստովանել է, որ սկսել է մղձավանջներ տեսնել նոր նախագծի վրա աշխատելիս։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։
«Գրելու փուլում եմ: Եվ դա դժվար է, քանի որ ես կրկնվող մղձավանջներ եմ տեսնում», - ասել է Գերվիգը: Սակայն նա չի հայտնել նոր նախագծի անվանումը և մանրամասները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարբի»-ն դարձել է Warner Bros. ստուդիայի պատմության մեջ ամենաշատ եկամուտ ունեցող համաշխարհային ֆիլմը։
Նախագծի գաղափարը ծագել է 2014 թվականին, երբ Mattel-ը սկսեց համագործակցել Sony կինոընկերության հետ։ Ֆիլմի ռեժիսորն է Գրետա Գերվիգը, ով նախկինում աշխատել է «Փոքրիկ կինը» և «Լեյդի թռչունը» ֆիլմերում։ Նախագծի համաշխարհային պրեմիերան կայացել է հուլիսի 21-ին։ Գլխավոր դերերում՝ Մարգո Ռոբի և Ռայան Գոսլինգ։