Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը հայ-իրանական հարաբերությունների մասին
Պարզ է, որ մինչև ընտրվելն Իրանի և արևմտյան երկրների միջև լարվածություն կար, իսկ նախագահը համարեց, որ պետք է եվրոպակա և արևմտյան երկրների հետ լարվածությունը նվազեցվի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին: Նրա խոսքով' նորընտիր նախագահը որդեգրեց նոր դիրքորոշում, որը տարբերվում էր նախորդ նախագահների դիրքորոշումից:
Դեսպանը նշեց, որ միջուկային զենքը որևէ երկրի անվտանգությունը չի կարող ապահովել: Հիմնական նպատակը վստահության ստեղծումն է, ինչպես նաև խաղաղ նպատակներով միջուկային ծրագրի զարգացման Իրանի իրավունքի ճանաչումը:
Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանն անդրադարձավ նաև Մաքսային միությանը Իրանի հնարավոր մասնակցությանը և նշեց, որ ՄՄ-ի վերաբերյալ ամբողոջովին ներկայացված չեն ծրագրերը, և իրենք չգիտենք, թե դա իրենից ինչ է ներկայացնում:
Հայ-իրանական հարաբերությունների մասին խոսելով դեսպանը նշեց, որ Հայաստանի հետ ունեն շատ լավ հարաբերություններ, սակայն գումարով Հայաստանին գազ մատակարարելու մասին առայժմ խոսք չկա: Եթե անհրաժեշտ լինի, որ Իրանն ապահովի Հայաստանի գազի սպառման ծավալները, ուրեմն անհրաժեշտ կլինի ստեղծել ենթակառուցվածք: Պետք է բանակցել, քննարկել, բայց մի բան հստակ է՝ մի երկրին գազը կարող է մատակարարվել մի գնով, մյուսին' այլ:
Իրանը Թուրքիային և այլ երկրների գազը վաճառում է գործող միջազգային գներով, իսկ բարեկամ երկրներին՝ այլ գներով: