Վրաերթի ենթարկված 66-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
Հոկտեմբերի 6-ին, ժամը 12.30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Գյուլբենկյան և Հովսեփ Էմինի փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 66-ամյա Էմմա Ղուկասյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հոկտեմբերի 9-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Կատարվում է նախաքննություն: