Բասկետբոլիստ Անդրե Սպայթ-Մկրտչյանն իր նորամուտն է նշել արգենտինական «Օբրաս Սանիտարիաս» ակումբում
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Անդրե Սպայթ-Մկրտչյանը 2023/24 թթ. մրցաշրջանում հանդես է գալիս արգենտինական «Օբրաս Սանիտարիաս» ակումբում։ Այս մասին հայտնում է բասկետբոլի ֆեդերացիան:
Հայազգի խաղացողն իր նորամուտը նշել է «Ֆերոկարիլ Օեստե» ակումբի դեմ խաղում, որում Անդրեի թիմին հաջողվել է հաղթանակի հասնել 75-73 հաշվով:
Անդրե Սպայթ-Մկրտչյանը նաև ճանաչվել է հանդիպման ամենաարդյունավետ խաղացող։ Նա վաստակել է 21 միավոր և 7 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին։
«Օբրաս Սանիտարիասը» գլխավորում է Փիթ Դոմինգեսը, որը նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի օգնականն է: