ԱՄՆ զինված ուժերի հնարավոր ուղարկումն Իսրայել օգուտ չի բերի․ Քիրբի
Ամերիկյան զորքերի հնարավոր ուղարկումն Իսրայել ձեռնտու չի լինի պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման համար։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։
«Ամերիկյան զորքեր ուղարկելու վերաբերյալ պլաններ չկան: Չեմ կարծում, որ դա ձեռնտու կլինի»,-հայտարարել է Քիրբին:
Քիրբին հավելել է, որ կոնֆլիկտի սրումը կանխելու և ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերը պաշտպանելու համար նախագահ Ջո Բայդենն արդեն հրամայել է Ջերալդ Ֆորդ ավիակիր հարվածային խումբ տեղակայել Միջերկրական ծովի արևելյան հատված և ուժեղացնել օդային ստորաբաժանումները տարածաշրջանում։