Պատտայայի լողափերը հեղեղվել են հորդառատ անձրևների պատճառով
Հորդառատ անձրևները, որոնք տեղացել են Թաիլանդի արևելքում, հեղեղել են Պատտայա քաղաքի ամենահայտնի հանգստավայրերից մեկի լողափերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ժամը 12.20-ին արևելյան Չոնբուրի նահանգում տեղատարափը սկսվել է և շարունակվել մեկ ժամ: Այդ ընթացքում ջրի մակարդակը հասել է 50-ից 80 սանտիմետրի։ Ջրհեղեղի հետևանքով Պատտայայի կենտրոնական լողափի ափամերձ հատվածը հեղեղվել է։ Լողափերի էրոզիան որոշ շրջաններում հասել է մեկ մետր խորության և չորս մետր լայնության: Նահանգի ճանապարհների և երկաթգծերի որոշ հատվածներում տեղաշարժը դժվարացել է նույնիսկ փոքր մեքենաների համար։
Թաիլանդի օդերևութաբանական վարչության տվյալներով՝ մինչև 60-80% տեղումներ են սպասվում նաև երկրի հյուսիսային և կենտրոնական շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Բանգկոկում։