Թոմը և Ջերին վերադառնում են. կուլտային հերոսների նոր արկածները
Թոմն ու Ջերին վերադառնում են։ Համացանցում արդեն հայտնվել է նոր ոճով նկարահանված «Թոմն ու Ջերին Սինգապուրում» առաջիկա մուլտֆիլմի թրեյլերը։
Այս պատմության ստեղծման վրա աշխատել են սինգապուրյան Robot Playground Media և Chips and Toon անիմացիոն ստուդիաները: Սյուժեի համաձայն՝ կատուն կշարունակի հետապնդել խորամանկ մկանը, բայց դա կանի Սինգապուրի ամենահայտնի տեսարժան վայրերի ֆոնին։
Նախագծի հեղինակները նշում են, որ մուլտֆիլմի երաժշտությունն ու անիմացիոն ոճը մեզ հետ կտանեն առաջին դրվագների դարաշրջանը, որը աշխարհին ներկայացվեց հեռավոր 1950-ականներին։ Միակ նորությունը անիմացիայի վերափոխումն է, որը կունենա ասիական նոտաներ։
«Թոմը և Ջերին Սինգապուրում» նախագծի պրեմիերան տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 21-ին։