Զելենսկին Ռումինիայում հայտարարել է հացահատիկի նոր միջանցքի բացման մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բուխարեստում հայտարարել է Ռումինիայի և Մոլդովայի տարածքով հացահատիկային նոր միջանցքի բացման մասին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։
«Մենք արդեն լավ արդյունքների ենք հասել այս եռանկյունու լոգիստիկայի զարգացման գործում, շուտով կգործարկվի հացահատիկային միջանցքը Ուկրաինայից Մոլդովայով դեպի Ռումինիա»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Կիևը, Բուխարեստը և Քիշնևը ի վիճակի են հիմք ստեղծել ոչ միայն երեք երկրների և ժողովուրդների, այլև ողջ Եվրոպայի զարգացման համար։ Հոկտեմբերի 2-ին Զելենսկին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ քննարկել էր ուկրաինական հացահատիկի արտահանման այլընտրանքային միջանցքները։ Նրանք պայմանավորվել էին պահպանել կառուցողական երկխոսությունը ԵՄ անդամ երկրների կողմից միակողմանի սահմանափակումների վերացման շուրջ։