Արցախում պայթյունից տուժած մեկ քաղաքացու տեղափոխել են Իսպանիա՝ բուժումը շարունակելու համար. ԱՆ
Նեղ մասնագիտական և համալիր բուժումն արտերկրում շարունակելու համար այսօր Իսպանիա է տեղափոխվել պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մեկ պացիենտ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Բարձր գնահատելով մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմը և այս օրերին կատարած լայնածավալ ու բարդ աշխատանքը՝ առողջապահության նախարարությունը շարունակում է համագործակցությունը արտասահմանյան գործընկերների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծայրահեղ ծանր վիճակում Երևանի բժշկական կենտրոններ տեղափոխված շուրջ 2 տասնյակ պացիենտ, որոնց առողջական վիճակը մեր բուժաշխատողների ջանքերի շնորհիվ կայունացել է, տեղափոխվել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի, Բելգիայի առաջատար բժշկական կենտրոններ` բուժումը շարունակելու: