Պաշտոնններից ազատվել են Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարները
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի որոշմամբ՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:
Հիշեցնենք, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը Երևանի ավագանու անդամ է և այսօր մասնակցել է ավագանու անդրանիկ նիստին:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները վերապահվել են նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանին, իսկ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները վերապահվել են նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Կարապետյանին: