Տեր-Պետրոսյանն ու Փայլանը զրուցել են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին
Լևոն Տեր-Պետրոսյանն ու Կարո Փայլանը զրուցել են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
«Այսօր, հոկտեմբերի 10-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է պոլսահայ քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանին:
Զրույցը հիմնականում վերաբերել է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին: Այդ նպատակներին հասնելու համար, որպես առաջնահերթ քայլ, երկուստեք կարևորվել է Հայաստանի ներքաղաքական լարվածության հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը»: