Լսել եմ, որ Վիտալի Բալասանյանը Հայաստանում է․ Մետաքսե Հակոբյան
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը լսել է, որ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը կարողացել է անցնել Հակարիի կամուրջը և հիմա Հայաստանում է։
Նա Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրեն չի հաջողվել դեռ կապ հաստատել Բալասանյանի հետ։
«Կա տեղեկություն, որ արդեն Հայաստանում է, բայց դեռ հետը կապի դուրս չեմ եկել»,-ասաց նա։
Ի դեպ, Tert.am-ը ևս փորձեց կապ հաստատել Վիտալի Բալասանյանի հետ, սակայն, չհաջողվեց։
Ավելի վաղ Արցախցի նախկին պաշտոնյան հայտարարել էր, որ մնալու է հայրենիքում և չի պատրաստում լքել Արցախը։