Որոնք են այրոցի հիմնական պատճառները
Գաստրոէնտերոլոգ Միլանա Խալիլը նշել է, որ այրոցի հիմնական պատճառներից են սթրեսը, քնի պակասը և հաճախակի վեճերը։ Այս ամենը բացասաբար է անդրադառնում աղեստամոքսային տրակտի վրա։
«Կոկորդում կարող է լինել թթու համի կամ դառնության զգացում, թթվայնություն կամ փորկապություն: Որպես կանոն, սննդակարգի պահպանման դեպքում այրոցը կարող է անհետանալ կամ ավելի քիչ ակնհայտ դառնալ։ Նաև այս վիճակը կարող է ուղեկցվել այնպիսի ոչ սպեցիֆիկ դրսևորումներով, ինչպիսիք են կոկորդի ցավը, չոր հազը»,- բժշկի խոսքերն է փոխանցում Gazeta.Ru-ն։
Մասնագետի խոսքով՝ այրոցն առաջացնում է նաեւ ծխելը, ալկոհոլը, վատ սնվելը, ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունը, փոխանցում է Mediahub-ը։