Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
Հանրապետության նախագահի գրասենյակից հայտնում են՝ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արտուշ Ավագյանի, Սնանկության դատարանի դատավոր Անի Միքայելյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գուրգեն Մալխասյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Սարգսյանի, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Հովհաննիսյանի երդման արարողությունը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: